Արցախից բռնի տեղահանված 32 անձի վիճակը դեռ ծանր է, 9-ինը՝ ծայրահեղ ծանր
Առողջություն
17:53 18/10/2023
Հայաստան

Արցախից բռնի տեղահանված 32 անձի վիճակը դեռ ծանր է, 9-ինը՝ ծայրահեղ ծանր

Հայաստանի տարբեր բուժհաստատություններում իր բուժումը շարունակում է Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված  180 անձ, 32-ի վիճակը ծանր է, 9-ինը՝ ծայրահեղ ծանր։ Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Վերջին շաբաթվա ընթացքում 75 բուժառու դուրս է գրվել, բայց շարունակում են գտնվել բժիշկների  հսկողության ներքո։

Ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում  արդեն իսկ կցագրվել է 35 հազար 550 անձ։

«Սա վկայում է  այն մասին, որ մարդիկ արդեն որոշակիորեն տեղորոշվել են, իրենց վարձակալած բնակարաների և բնակվելու վայրերի հասցեները հստակեցրել, արդեն իսկ անցել են հաջորդող գործողություններին»,- ասաց նա։

Ն.Բաղդասարյանն ասաց, որ բռնի տեղահանված 560 բուժաշխատողի հայտ են ստացել։Նա  հիշեցրեց, որ առողջապահության նախարարությունն իրականանցում է վերապատրաստման  գործընթաց պետական պատվերի շրջանակներում, 300 անձ արդեն այս գործընթացն  անցել է, որպեսզի չբավարարող կրեդիտները լրացնեն և աշխատանքի անցնեն տարբեր բուժհաստատությունների։

Նա նշեց, որ այս պահի դրությամբ 273 ավագ բուժաշխատողի, 59 միջին բուժաշխատողի թափուր տեղեր կան։ 

 

Placeholder
Արցախից բռնի տեղահանված 32 անձի վիճակը դեռ ծանր է, 9-ինը՝ ծայրահեղ ծանր