ԱՀԿ-ն դատապարտում է Գազայի հատվածի հիվանդանոցի վրա հարձակումը
Քաղաքական
09:50 18/10/2023
Աշխարհ

ԱՀԿ-ն դատապարտում է Գազայի հատվածի հիվանդանոցի վրա հարձակումը

Պաղեստինյան կողմը հաղորդել է Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով հարյուրավոր զոհերի մասին: Իսրայելը ճշտում է այս տեղեկությունը։  dw.com-ը, հղում անելով իսրայելական i24 հեռուստաալիքին, գրել է, որ իսրայելական բանակը հայտարարել է՝  ստուգում է հարվածի մասին տեղեկատվությունը: Նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ ողբերգությունը կապված է ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից հրթիռի անհաջող արձակման հետ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խստորեն դատապարտել է Գազայի հատվածի Ալ Ահլի հիվանդանոցի վրա հարձակումը։

«Մենք կոչ ենք անում անհապաղ պաշտպանել քաղաքացիական անձանց և առողջապահական հաստատությունները», - հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը։

Նա նշել է, որ հարձակման  մասին նախնական հաղորդագրությունները վկայում են հարյուրավոր զոհերի և վիրավորների մասին՝ չհստակեցնելով, թե որ կողմից է իրականացվել հարձակումը։

 

Placeholder
ԱՀԿ-ն դատապարտում է Գազայի հատվածի հիվանդանոցի վրա հարձակումը