Լևոն Քոչարյանի խափանման միջոցի հարցը կքննվի այսօր
Իրավունք
11:27 18/10/2023
Հայաստան

Լևոն Քոչարյանի խափանման միջոցի հարցը կքննվի այսօր

Այսօր՝ ժամը 13:00-ին, Նոր Նորքի դատարանում, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ նշանակված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդության քննարկման դատական նիստը: Պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաևը գրել էր, որ պաշտպանական կողմը ծանոթ չէ գործի նյութերին և ներկայացնելու է դատական նիստի հետաձգման միջնորդություն:

Այնուհետև նա հայտնել է, որ  դատավոր Մասիս Մելքոնյանը հրաժարվեց հետաձգել դատական նիստը: Վերջինս կկայանա այսօր՝ ժամը 13:00՝ Նոր Նորքի դատարանում:

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել է սեպտեմբերի 22-ին, կալանավորվել է մեկ ամսով սեպտեմբերի 25-ին։ Սեպտեմբերի 22-ին  բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել, այնուհետև նրան փակ գանգուղեղային վնասվածքով տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։ Դեռ հիվանդանոցում, Քոչարյանին է հանձնվել  ձերբակալման որոշումը, որից պարզ է դարձել, որ ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել։ 

 

 

Placeholder
Լևոն Քոչարյանի խափանման միջոցի հարցը կքննվի այսօր