Բայդենը ժամանեց Իսրայել
Քաղաքական
12:11 18/10/2023
Տարածաշրջան

Բայդենը ժամանեց Իսրայել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քիչ առաջ ժամանել Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվ։ Այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները՝ այցը որակելով որպես «արտասովոր բարձր խաղադրույքներով ճամփորդություն»։

Բայդենի այցը տեղի է ունենում Գազայի հատվածում Իսրայելի կողմից հիվանդանոցը պայթեցնելուց հետո, որին հաջորդել են բողոքի ակցիաներ։

Պայթյունը նշանավորում է ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմի վտանգավոր նոր փուլը, որը սպառնում է տարածվել տարածաշրջանում:

Իր այցով Բայդենը ձգտում է հավատարիմ աջակցություն ցուցաբերել Իսրայելին, քանի որ այն աշխատում է Համասի վերացման ուղղությամբ՝ միաժամանակ ճնշում գործադրելով Գազայում մարդասիրական տառապանքը թեթևացնելու ուղղությամբ։
 

Placeholder