Թուրքիան և Ադրբեջանն այստեղ ունեն հայտարարված նպատակ՝ Հայաստանի  նվաճում․ Ալեքսիս Օհանյան
Աշխարհում
11:35 18/10/2023
Հայաստան

Թուրքիան և Ադրբեջանն այստեղ ունեն հայտարարված նպատակ՝ Հայաստանի նվաճում․ Ալեքսիս Օհանյան

Հայտնի Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը՝ կիսվելով ամերիկահայ լուսանկարչուհի Սքաութ Թուֆանքջյանի հրապարակմամբ, X-ի իր միկրոբլոգում ՝ գրել է․

«Մենք տոկուն ժողովուրդ ենք։ Բայց ինչո՞ւ մենք պետք է այդքան տոկուն լինենք 100 և ավելի տարի: Այն նույն մարդկանց, որոնք դեռևս ժխտում են մեր ցեղասպանությունը (որն իրենք են իրականացրել), գլոբալ տերությունների կողմից տրվել է ազատ իշխանություն՝ կազմակերպելու արտաքսում։ Մենք՝ բոլորս վախենում ենք, որ առաջիկա ամիսներին այն կհանգեցնի հայկական հողի ավելի մեծ նվաճման: Թուրքիան և Ադրբեջանն այստեղ ունեն հայտարարված նպատակ՝ Հայաստանի  նվաճում»։

Նշենք, որ Թուֆանքջյանը լուսանկար է տեղադրել Արալեզի դպրոցներից մեկից, որում պատկերված են 1915 թ-ի Հայոց ցեղասպանությունից փրկվածների տների բանալիները։

 

Placeholder
Թուրքիան և Ադրբեջանն այստեղ ունեն հայտարարված նպատակ՝ Հայաստանի նվաճում․ Ալեքսիս Օհանյան