Բաքվում այսօր կշարունակվի Վագիֆ Խաչատրյանի գործով նիստը
Իրավունք
10:15 18/10/2023
Հայաստան

Բաքվում այսօր կշարունակվի Վագիֆ Խաչատրյանի գործով նիստը

Հակարի կամրջի մոտ Կարմիր Խաչի  մեքենայով բուժման նպատակով Հայաստան գալու ճանապարհին ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով քննությունը Բաքվի դատարանում այսօր կշարունակվի։ Այս մասին գրում են ադրբեձանական ԶԼՄ-ները։

Երեկվա նիստի ժամանակ ցուցմունք են տվել  Խաչատրյանի «գործողություններից» իբր տուժածները՝ նրա համար պահանջելով ցմահ ազատազրկում։

Նշենք, որ Խաչատրյանը հայտարարել է՝ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները, ադրբեջանցիների դեմ որևէ հանցագործության չի մասնակցել։

Դատավարությունը նախագահում է Բաքվի զինվորական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևը։

Հիշեցնենք, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։

Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ ցեղասպանություն ու բռնի տեղահանում։ Նրան Ադրբեջանը մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում տեղի ունեցած «ցեղասպանության» իրականացման համար։ Ըստ Բաքվի, իբր գործով 59 տուժող կա։

Placeholder
Բաքվում այսօր կշարունակվի Վագիֆ Խաչատրյանի գործով նիստը