Իսրայելի և Պաղեստինի պատերազմի հետևանքով ավելի քան 300 հազար երեխա լքել է իր տունը
Աշխարհում
08:29 18/10/2023
Աշխարհ

Իսրայելի և Պաղեստինի պատերազմի հետևանքով ավելի քան 300 հազար երեխա լքել է իր տունը

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկսվելուց ի վեր ավելի քան 300 հազար երեխա ստիպված է եղել լքել իր տունը: Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը:

«Ընդամենը 11 օրվա ընթացքում ողբերգականորեն զոհվեցին հարյուրավոր երեխաներ։ Հազարավոր մարդիկ վիրավորվել են, և ավելի քան 300 հազար երեխաներ ստիպված են եղել լքել իրենց տները», - ասվում է Ռասելի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբներով հրթիռային հարձակման է ենթարկվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի հայտարարած «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողության շրջանակներում: Բացի այդ, զանգվածային հրթիռային հարվածներից հետո կազմակերպության զինյալները ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «երկաթե թրեր» գործողությունը ՀԱՄԱՍ-ի դեմ:

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է մոտ երեք հազարի, իսկ Իսրայելի զոհված բնակիչները գերազանցել են հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Հաղորդվում է մի քանի զոհված և անհետ կորած ռուսաստանցիների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների մասին: Տարբեր տվյալներով ՝ ՀԱՄԱՍ-ի գերության մեջ կարող է գտնվել մոտ 150 իսրայելցի։ Շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում մոտ 200-250 գերի կա ։

 

Placeholder
Իսրայելի և Պաղեստինի պատերազմի հետևանքով ավելի քան 300 հազար երեխա լքել է իր տունը