Արսեն Զախարյան. Եթե ֆուտբոլիստ չլինեի, տաքսու վարորդ կաշխատեի
Աշխարհում
17:41 19/10/2023
ԼՂՀ

Արսեն Զախարյան. Եթե ֆուտբոլիստ չլինեի, տաքսու վարորդ կաշխատեի

«Ռեալ Սոսյեդայի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատմել է՝ ինչպես կվաստակեր գումար, եթե պրոֆեսիոնալ ֆուտբոլով չզբաղվեր։

«Ինչպե՞ս կաշխատեի, եթե չլինեի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Չէի մտածում այդ մասին: Բայց, ինձ թվում է, ինչ-որ պարզ մասնագիտություն կունենայի: Երևի տաքսու վարորդ կաշխատեի»,- Զախարյանի խոսքերը մեջերում է «Ռեալ Սոսյեդայի» մամուլի ծառայությունը։

Արսեն Զախարյանը օգոստոսի 19-ին բուժզննում է անցել և վեց տարվա պայմանագիր կնքել «Ռեալ Սոսյեդադի» հետ։ Ակումբը Արսենի տրանսֆերի համար վճարել է 12 միլիոն եվրո։  sport.ru-ն գրում է, որ նա հիվանդության պատճառով բաց է թողել ակումբի վերջին մի քանի հանդիպումները։
 

Placeholder
Արսեն Զախարյան. Եթե ֆուտբոլիստ չլինեի, տաքսու վարորդ կաշխատեի