Իրանում կանանց իրավունքների պաշտպանները կստանան Եվրախորհրդարանի Սախարովի մրցանակը
Իրավունք
17:59 19/10/2023
Տարածաշրջան

Իրանում կանանց իրավունքների պաշտպանները կստանան Եվրախորհրդարանի Սախարովի մրցանակը

Իրանում 2022 թվականին մահացած ակտիվիստ Մահսա Ամինին և իրանցի կանանց ազատության համար պայքարող «Կանանց կյանքի ազատություն» շարժումը դարձել են ակադեմիկոս Անդրեյ Սախարովի անվան Եվրախորհրդարանի 2023 թվականի մրցանակի դափնեկիրներ: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին X-ում հայտնել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։.

«Այս խիզախ կանայք, տղամարդիկ և երիտասարդները հավասարության, ազատության և արժանապատվության համար իրենց պայքարով ոգեշնչեցին աշխարհին»,-գրել է ԵԽ ղեկավարը։

Նախկինում այս մրցանակին առաջադրված ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը դուրս էր մնացել մրցույթից։ Հոկտեմբերի սկզբին 2023 թվականի մրցանակաբաշխության եզրափակիչ են անցել Կանայք Իրանից, իրավապաշտպաններ Նիկարագուայից և ակտիվիստներ Լեհաստանից, Միացյալ Նահանգներից և Էլ Սալվադորից, ովքեր պաշտպանում են հղիության արհեստական ընդհատման կանանց իրավունքները:

Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում։

Placeholder
Իրանում կանանց իրավունքների պաշտպանները կստանան Եվրախորհրդարանի Սախարովի մրցանակը