Մերձմոսկվայում սպանվել են  Ստաս Նամինի որդին ու զոքանչը
Իրավունք
10:37 19/10/2023
Աշխարհ

Մերձմոսկվայում սպանվել են Ստաս Նամինի որդին ու զոքանչը

Մերձմոսկվայում դաժանաբար սպանվել են երաժիշտ, «Գորկի պարկ» և «Ծաղիկներ» խմբերի հիմնադիր Ստաս Նամինի  որդին և զոքանչը։

Ստաս Նամինի որդին՝ 30-ամյա ռեժիսոր Արտյոմ Միկոյանը դանակի բազմաթիվ հարվածներ է ստացել, իսկ նրա 85-ամյա տատիկը սպանվել է կրծքավանդակի շրջանում հարվածներից։

Ռուս երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր Ստաս Նամինը, իսկական անունը՝ Անաստաս Ալեքսեևիչ Միկոյան, ծնվել է 1951 թվականի նոյեմբերի 8-ին Մոսկվայում։ Նրա պապը՝ Անաստաս Միկոյանը, ԽՍՀՄ-ում հայտնի քաղաքական և պետական գործիչ էր։ Պապիկի եղբայրը՝ Արտյեմ Միկոյանը, հայտնի ավիակոնստրուկտոր է, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծողը։ Հայրը գեներալ-լեյտենանտ էր, վաստակավոր ռազմական օդաչու։ Մայրը՝ Նամի Միկոյանը (Արուտյուրնովա), ավարտել է կոնսերվատորիան։
Իր որդու՝ ռեժիսոր և օպերատոր Արտյոմի հետ Նամինը ստեղծել է  «Հայաստանի հնագույն տաճարները» (2016) վավերագրական ֆիլմերը Հայաստանի պատմության և մշակույթի մասին և «Զրույց անհայտի հետ» (2016)՝ վերջին հարցազրույցը քանդակագործ Էռնստ Նեյզվեստնիի հետ։

Placeholder
Մերձմոսկվայում սպանվել են Ստաս Նամինի որդին ու զոքանչը