Տաթևը կշարունակի մնալ բանտարկված
Իրավունք
14:31 19/10/2023
Հայաստան

Տաթևը կշարունակի մնալ բանտարկված

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.

«Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժեց Տաթևիկ Վիրաբյանի կալանավորման դեմ պաշտպանների ներկայցրած բողոքը։

Տաթևը կշարունակի մնալ բանտարկված․․․»։

Գրառմանը Բաբայանը կցել է դատավորի մի լուսանկար, որից պարզ է դառնում, այս դատավորը ըստ փաստաբանների գնահատականի՝ ունի զրոյից ցածր վարկանիշ՝ -9։



Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան կտրուկ վատացել է Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը։ Նա խցում ուշագնաց է եղել։  Բժշկական միջամտությամբ Տաթևի վիճակը կայունացել է, նա գտնվում է քրեակատարողական հիմնարկի բժիշկների հսկողության տակ։

Տաթևիկ Վիրաբյանին ձերբակալել են սեպտեմբերի 21-ին։ Նրան ներկայացվել է զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու և այդ անկարգություններին մասնակցելու մեղադրանք: 

Placeholder
Տաթևը կշարունակի մնալ բանտարկված