Վալենտին Յուդաշկինի դուստրը՝ Գալինան, պատմել է հորից ժառանգած բնակարանների մասին
Աշխարհում
16:45 19/10/2023
Աշխարհ

Վալենտին Յուդաշկինի դուստրը՝ Գալինան, պատմել է հորից ժառանգած բնակարանների մասին

Հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինի դուստրը՝ Գալինան, հարցազրույցներից մեկում հայտնել է, որ հորից ժառանգել է մի քանի անշարժ գույք, գրում է «Լենտա․ռու»-ն։

Առաջին հերթին, Գալինան հորից ժառանգել է երկու նորաձևության տուն՝ Մոսկվայի կենտրոնում գտնվող Վոզնեսեսկի նրբանցքում և մայրաքաղաքի արևմուտքում՝ Կուտուզովի պողոտայում։ Նա հավելել է, որ պատրաստվում է վերափոխել առաջին շենքը՝ այն հիմնականում վերածելով սրճարանի և ռեստորանի։

Բացի այդ, Յուդաշկինան բնակարան է ստացել Բրյուսովի նրբանցքում, որտեղ նրանց ընտանիքը ապրել է նախքան ամառանոց տեղափոխվելը, այն տունը, որտեղ ներկայումս ապրում է մայրը, ինչպես նաև տատիկի բնակարանը, որտեղ ևս ոչ մեկ չի ապրում․ տատիկն այժմ բնակվում է Իսրայելում։

Գալինան նշել է, որ բնակարանները, որտեղ իրենք չեն ապրում, վարձով չեն տրվում։ Նա հավելել է, որ Բրյուսովի նրբանցքում գտնվող բնակարանում վերանորոգումը կատարվել է «իր համար», ուստի ափսոս էր այնտեղ մեկ ուրիշին թողնել բնակության համար: «Երբ գալիս ենք Մոսկվա, մի քանի օր այնտեղ անցկացնում ենք», - կիսվել է Յուդաշկինան:

Նշենք, որ Վալենտին Յուդաշկինը մահացել է 2023 թ-ի մայիսի 2-ին։ Նա տարիներ շարունակ պայքարում էր երիկամների քաղցկեղի դեմ։
 

Placeholder