Լևոն Քոչարյանը կալանավորվել է 2 ամսով
Իրավունք
08:15 19/10/2023
Հայաստան

Լևոն Քոչարյանը կալանավորվել է 2 ամսով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը կալանավորվել է ամսով։ Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

«Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդությունը բավարարվեց: Լևոն Քոչարյանը կալանավորվեց 2 ամսով»,-  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է փաստաբանը։

Ալեքսանդր Կոչուբաևն ավելի վաղ գրել էր, որ «միջնորդության ներկայացման ընթացքում Դատախազը պնդեց, որ որևէ փաստական տվյալ չունեն Լևոն Քոչարյանի ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ, բայց պետք է մնա կալանավորված»:

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել է սեպտեմբերի 22-ին, կալանավորվել է մեկ ամսով սեպտեմբերի 25-ին։ Սեպտեմբերի 22-ին  բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել, այնուհետև նրան փակ գանգուղեղային վնասվածքով տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։ Դեռ հիվանդանոցում, Քոչարյանին է հանձնվել  ձերբակալման որոշումը, որից պարզ է դարձել, որ ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել։
 

Placeholder
Լևոն Քոչարյանը կալանավորվել է 2 ամսով