Բռնագաղթի ճանապարհին մեքենայից ընկած խաղալիքը հասավ երեխային
Հասարակություն
10:14 20/10/2023
Հայաստան

Բռնագաղթի ճանապարհին մեքենայից ընկած խաղալիքը հասավ երեխային

Արցախցի Կարինե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարաել էր ապրանքներով լի այս պարկն ու գրել.

«Բարև հարգելի հայրենակիցներ, խմբակիցներ։ Հակարի կամուրջը անցնելուց հետո  գտանք այս տոպրակը, որտեղ բացի խաղալիքներից կան նաև կանացի կոշիկներ, մազի ֆեն և այլ արժեքավոր իրեր։ Հուսամ տերը շուտով կարձագանքի»։

Գրառման ներքո արձագանքեղ արցախցի մեկ այլ կին՝ Շուշանիկը.

«Շատ շնորհակալ եմ ձեզ, խոխիս խաղալիքներն են, կամուրջն անցնելուց ընկել է»։

Նա նաև հրապարակել էր լուսանկար, որտեղ խաղալիքը երեխայի ձեռքում է։

Placeholder
Բռնագաղթի ճանապարհին մեքենայից ընկած խաղալիքը հասավ երեխային