Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Սա ադրբեջանական զինված ուժերի քաղաքականությունն է, երբ նրանք Արցախի որևէ բնակավայրի վրա հարձակում են գործում՝ փորձում են վերահսկողության ներքո վերցնել, կամ հրետակոծել ջրային աղբյուրները»,-մամուլի ասուլիսում հայտարարեց «Թաթոյան հիմնադրամ»-ի նախագահ Արման Թաթոյանը՝ փաստելով, որ նման վիճակ է նաև Գեղարքունիքի որոշ գյուղերի դեպքում, Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում, որտեղ մարդիկ խմելու ջուր չունեն, ստիպված գետի ջրից են օգտվում:
Նա ցույց տվեց Ստեփանակերտից բերած պղտոր ջուրը, որն Ադրբեջանի կողմից խմելու ջրի զտման կայանին միտումնավոր հարվածելու հետևանք է:
Թաթոյանը հայտարարեց, որ Արցախում ադրբեջանական զինված ուժերի գլխավոր նպատակներից մեկն էլ մարդկանց ավելի շատ վնաս պատճառելն է եղել:
Հայտնելով, որ ադրբեջանական զինուժը նաև փակել էր Ստեփանակերտի բոլոր մուտքերն ու ելքերը՝ ՀՀ նախկին ՄԻՊ-ը պատմեց. «Սեպտեմբերի 20-ին ստեփանակերտից մի քաղաքացիական մեքենա, որի ղեկին եղել է պապը, իսկ նրա հետ՝ երկու փեսաները, որոշել են գնալ հարակից գյուղ՝ թոռի հետևից: Կապ չլինելու պատճառով, նրանք չեն իմացել, որ ադրբեջանական զինուժն քաղաքաից դուրս եկող ճանապարհներին դիրքեր է հաստատել և ադրբեջանցի զինծառայողները կրակահերթերով պարզապես ցանց են սարքել այդ մեքենան: Մենք ճշտել ենք նաև ժամը, տեսանելիության պայմաններում քաղաքացիական մեքենայում սպանել են պապին և վիրավորել փեսաներին: Քաղաքացիական մեքենաների թիրախավորման դեպքում, չի կարելի անգամ մտածել, թե Արցախում էթնիկ զտումներ չեն եղել»:
Ներկայացնելով իր ղեկավարած հիմնադրամի ուսումնասիրությունները՝ Արման Թաթոյանը հայտարարեց, որ ադրբեջանական զինուժը ոչ միայն հրետանային չտարբերակվող հարվածներ է հասցրել, այլև հենց նպատակային խղաղ բնակավայրերի ուղղությամբ է կրակել և որպես օրինակ, բերեց օկուպացված Շուշիի, Քարինտակի ադրբեջանական դիրքերից Ստեփանակերտի և հարակից բնակավայրերի ու ջրի պոմպակայանի հրետակոծությունները:
«Նրանց նպատակը եղել է քաոս ստեղծելու, կառավարման համակարգից զրկելու, մարդկանց իրարից բաժանելու, կապերից կտրելու միջոցով հնարավորինս շատ վնաս պատճառելը և բացարձակ սուտ է պնդումները, թե նրանք քաղաքացիական թիրախներին չեն հարվածել»,-ասաց իրավապաշտպանը և հավելեց, որ կապի բացակայության պատճառով հնարավորություն չի եղել ավելի շատ ապացույցներ արձանագրել:
«Միջազգային կազմակերպություն, որի անունն է ՄԱԿ և որի կայքում գրաված է՝ որևէ մեկը չի կարող լուսանցքում հայտվել, որևէ իրավունք չի կարող անտեսվել, գալիս արձանագրում են, թե իրենք էթնիկ զտումների ականատես չեն եղել»,-նկատեց Թաթոյանը և հայտարարեց, որ այդ կառույցը չպետք է թույլ տար նման իրադարձություններ, իսկ դրանից հետո էլ՝ պետք է Հայստանում խնդիրներին ծանոթանալուց հետո նոր այց կատարեր Արցախի վնասված քաղաքացիական ենթակառուցվածքներով բնակավայրերը, այլ ոչ թե գնար այնտող, ուր Բաքուն կտաներ:
Նրա խոսքով՝ տպավորոթյուն է ստեղծվում, որ մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունները Արցախի և Հայաստանի դեպքում գրոծում են այն ժամանակ, երբ քաղաքական շահեր կան, կամ քաղաքական գործիչները զգում են, որ այն կարող են հաստատել, կամ խնդիրներ չեն ունենա ադրբեջանցիների հետ:
«Այս ապացույցները գալիս են ևս մեկ անգամ փակելու այն շղթան, որ իսկապես տեղի են ունեցել էթնիկ զտումներ»,-ասաց Արման Թաթոյանը և հատնեց, որ այդ նյութերը պատրաստվում են ներկայացնեն միջազգային կազմակերպություններին, ՀՀ-ում դեսպանատներին և Հայաստանի պետական մարմիններին: