Մերձավոր Արևելքում սպանվել է 22 լրագրող
Իրավունք
10:23 21/10/2023
Հայաստան

Մերձավոր Արևելքում սպանվել է 22 լրագրող

Ավելի քան 20 լրագրող է զոհվել պաղեստինա-իսրայելական համակարտության հետևանքով։ Գրում է «ՏԱՍՍ» գործակալությունն ու վկայակոչում Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալները։

«Հոկտեմբերի 20-ի դրությամբ առնվազն 22 լրագրող սպանվել է՝ լրացնելով երկու կողմերից զոհված 4 հազար  մարդկանց ցանկը»,-նշում է աղբյուրը։

Կազմակերպությունն ահազանգում է, որ Գազայի հատվածում գտնվող լրագրողները հատկապես գտնվում են վտանգի ներքո։  22 սպանվածներից 18-ը եղել են պաղեստինցիներ, երեքը՝ իսրայելցի, մեկը՝ լիբանանցի։ Բացի այդ ԶԼՄ 8 աշխատակիցներ ստացել են վնասվածքներ, ևս երեքը համարվում են անհետ կորած կամ կալանավորված։
 

Placeholder
Մերձավոր Արևելքում սպանվել է 22 լրագրող