Գազայի հիվանդանոցներում մարդիկ պառկած են հատակներին. Կոլապսի ահազանգ
Առողջություն
09:53 21/10/2023
Տարածաշրջան

Գազայի հիվանդանոցներում մարդիկ պառկած են հատակներին. Կոլապսի ահազանգ

Գազայի հիվանդանոցները «կոլապսի եզրին են»։ Ահազանգել է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA)։

Ըստ Գրասենյակի, բուժվող կամ բուժման սպասող հիվանդների թիվը կազմում է հիվանդանոցների հզորության 150%-ը, մարդիկ պառկած են հատակներին, միջանցքներում։

CNN-ի փոխանցմամբ, Գազայում առաջնային առողջապահական հաստատությունների 60%-ը փակվել է,  հիվանդանոցները դժվարանում են աշխատել էլեկտրաէներգիայի, դեղորայքի, սարքավորումների և մասնագիտացված անձնակազմի պակասի պայմաններում:

Գազայի երեք շրջաններում՝ Միդլ, Խան Յունիս և Ռաֆահ  նախկին 22 առողջապահական հաստատություններից միայն ութն են մատուցում ծառայություններ, այն էլ միայն  ծայրահեղ ծանր  հիվանդներին և ոչ վարակիչ հիվանդությունների բուժման կարիք ունեցողներին։

Տարածաշրջանում ջրի հետ կապված իրավիճակը նույնպես շարունակում է մնալ ծանր. Վերջին գործող աղազերծման կայանը փակվել է անցյալ կիրակի վառելիքի բացակայության պատճառով, արդեն չի գործում գործող վերջին կեղտաջրերի մաքրման կայանը։

«Շշալցված ջուրը հիմնականում անհասանելի է, և դրա գինը այն դարձրել է անմատչելի ընտանիքների մեծ մասի համար։ Սանիտարական վիճակը վատթարանում է. Գազայում կեղտաջրերի մաքրման բոլոր հինգ կայանները փակվել են էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով, ուստի մեծ քանակությամբ կոյուղաջրեր են թափվում ծովը»,-նշում  է աղբյուրը։

Placeholder