Առաջիկա օրերին չի անձրևի
Օրվա թեմա
15:14 21/10/2023
Հայաստան

Առաջիկա օրերին չի անձրևի

Երևան քաղաքում հոկտեմբերի 21-ի և 25-ի ցերեկը, 22-23-ին,  26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին և 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև հնարավոր է նաև մառախուղ։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 21-ի և 25-ի ցերեկը, 22-23-ին, 26-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին  և  25-ի գիշերը առանձին շրջաններում, սպասվում են  կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն հոկտեմբերի  21-23-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

 

Placeholder