Գազայում գերեվարված ամերիկացի մայր և դուստրն ազատ են արձակվել
Քաղաքական
09:40 21/10/2023
Տարածաշրջան

Գազայում գերեվարված ամերիկացի մայր և դուստրն ազատ են արձակվել

«ՀԱՄԱՍ» զինված խմբավորման կողմից պատանդառված ԱՄՆ երկու քաղաքացի՝ մայր և դուստր ազատ են արձակվել։ Նրանք հիմա գտնվում են Իսրայելի իշխանությունների մոտ։

CNN-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետն ու մանրամասնել, որ ընտանիքի վերամիավորումը տեղի կունենա Իսրայելի ռազմաբազայում։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը գոհունակություն է հայտնել ազատ արձակման վերաբերյալ՝ նշելով, որ  ամերիկացի ու այլ պատանդներին ազատելուն ուղղված հրատապ աշխատանքը պետք է շարունակվի։

 

Placeholder
Գազայում գերեվարված ամերիկացի մայր և դուստրն ազատ են արձակվել