Հայկազ Ջոմարդյանին Ավինյանը պարգևատրել է ոսկե մեդալով
Քաղաքական
10:54 21/10/2023
Հայաստան

Հայկազ Ջոմարդյանին Ավինյանը պարգևատրել է ոսկե մեդալով

Երևանի քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանն իր առաջին որոշումներից մեկով ոսկե մեդալով է պարգևատրել Հայկազ Ջոմարդյանին։

Մամուլը գրել էր, որ հենց նրա հրամանով են  կարմիր բերետավորները «Եռաբլուրում» զոհվածների ծնողներին բերման ենթարկել։

«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով և 10-րդ կետով.

1. Հասարակական կարգի պահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ գործունեության համար ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Հայկազ Ջոմարդյանին պարգևատրել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով»,-ասված է Ավինյանի որոշման մեջ։

Նա հասարակական կարգի պահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ գործունեության համար Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով պարգևատրել է ՆԳՆ 9 պաշտոնյաների։










Գլխավոր լուսանկարը՝ 168.am-ի։

Placeholder
Հայկազ Ջոմարդյանին Ավինյանը պարգևատրել է ոսկե մեդալով