Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի նախագահի հետ
Քաղաքական
17:58 23/10/2023
Հայաստան

Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի նախագահի հետ

Հոկտեմբերի 23-ին Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:

ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու հարևան և բարեկամ երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա:

ՀՀ ԱԳ նախարարը և ԻԻՀ նախագահը կարևորել են տարբեր ոլորտներում ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության խորացումը և այդ ուղղությամբ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործուն քայլերի իրականացումը:

Արարատ Միրզոյանը և Էբրահիմ Ռայիսին քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր: 

Placeholder
Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի նախագահի հետ