Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, երգչուհի Ալլա Պուգաչովան երեխաների ՝ Լիզայի և Հարիի հետ լքել է Իսրայելը։ Նրանք մեկնել են Կիպրոս, հայտնում է kp.ru-ն։
Ինչպես ասել են պրիմադոննայի շրջապատից, նա օգտվել է Կիպրոսի անձնագրից։ Առաջիկա տարին երգչուհին և նրա երեխաները կապրեն այնտեղ։
Հոկտեմբերի 19-ին Պուգաչովայի ամուսինը՝ հումորիստ Մաքսիմ Գալկինը, որը ռուս-ուկրաինական պատերազմցի հետո ՌԴ-ում ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ, հայտնել է, որ լքել է Իսրայելն ու ժամանել Կիպրոս։
2017 թվականին Ալլա Բորիսովնան Կիպրոսում վիլլա է գնել։ Անշարժ գույքի համար նա վճարել է ավելի քան երկու միլիոն դոլար, ուստի ինքնաբերաբար ստացել է այդ երկրի քաղաքացիություն: Կիպրոսի անձնագրեր են ստացել նաև երկվորյակներ Լիզան և Հարիին։