Իրանը դեմ է Հարավային Կովկասում օտար ուժերի ներկայությանը
Քաղաքական
21:32 23/10/2023
Տարածաշրջան

Իրանը դեմ է Հարավային Կովկասում օտար ուժերի ներկայությանը

Թեհրանը հուսով է, որ Բաքուն և Երևանը կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել այն բանից հետո, երբ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքի ինքնիշխանությունը: Իրանը դեմ կլինի Հարավային Կովկասում օտար ուժերի ներկայությանը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարո Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ ելույթ ունենալով «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի նախարարական հանդիպման ժամանակ։

«Այսօր մեր երկրները պետք է օգտվեն պատմական հնարավորությունից, քանի որ պատերազմը Հարավային Կովկասում ավարտվել է, և եկել է խաղաղության, համագործակցության և առաջընթացի ժամանակը»,-նախարարի խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։ Տարածաշրջանում արտաքին ուժերը ոչ միայն չեն լուծի խնդիրը, այլև էապես կբարդացնեն իրավիճակը»։

Placeholder