Իսրայելի պաշտպանության բանակը նշել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունը չեղարկելու պայմանը
Քաղաքական
10:48 23/10/2023
Աշխարհ

Իսրայելի պաշտպանության բանակը նշել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունը չեղարկելու պայմանը

Գազայի հատվածում ցամաքային գործողություն չի լինի, եթե ՀԱՄԱՍ-ն ազատ արձակի բոլոր գերիներին և հանձնվի: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Ջոնաթան Կոնրիկուսը ավստրալական «ABC» ռադիոյին տված հարցազրույցում:

Եթե ՀԱՄԱՍ-ը դուրս գա իսրայելցի խաղաղ բնակիչների թիկունքում գտնվող իր թաքստոցներից, ինչպես դա անում է հիմա, վերադարձնի մեր պատանդներին՝ բոլոր 212-ին, և հանձնվի անվերապահորեն, ապա պատերազմը կավարտվի։

Իսկ եթե ՀԱՄԱՍ-ը դա չանի, ապա իսրայելական բանակը ստիպված կլինի ցամաքային գործողություն իրականացնել«,- ասել է Կոնրիկուսը։

Նա չի կարողացել միանշանակ պատասխանել հարցին, թե ՑԱԽԱԼ-ի համար ինչն է ավելի առաջնային՝ ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացումը, թե բոլոր գերիների ազատ արձակումը:

Կոնրիկուսը նաև մեկնաբանել է աշխարհի տարբեր երկրներում Պաղեստինին սատարող ակցիաները՝ նշելով, որ մարդիկ որևէ կողմի ընտրում են միայն սեփական բարոյականությունից ելնելով:

«Եթե ցանկանում եք լինել ահաբեկիչների կողքին և աջակցել նրանց, դա ձեր ընտրությունն է»,-  ասել Է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը։
 

Placeholder