Էլինա Դանիելյանի և Լիլիթ Մկրտչյանի թիմը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի կանանց առաջին լիգայում
Սպորտ
08:15 23/10/2023
Հայաստան

Էլինա Դանիելյանի և Լիլիթ Մկրտչյանի թիմը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի կանանց առաջին լիգայում

Էլինա Դանիելյանի և Լիլիթ Մկրտչյանի թիմը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի կանանց առաջին լիգայում: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Նշվում է, որ մեր շախմատիստուհիները հանդես էին գալիս «Crvena Zvezda» թիմի կազմում, որի կազմում էին նաև կանանց միջազգային գրոսմայստեր Յովանա Ռապորտը և կանանց միջազգային վարպետներ Ադելա Վելիկիչը և Յովանա Սրդանովիչը:

«Crvena Zvezda» թիմը նաև բրոնզե մեդալ է նվաճել հոկտեմբերի 1-ից 7-ը Ալբանիայում անցկացված Եվրոպայի կանանց ակումբային գավաթում:
 

Placeholder
Էլինա Դանիելյանի և Լիլիթ Մկրտչյանի թիմը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի կանանց առաջին լիգայում