Իրանցի դիվանագետը մանրամասներ է հրապարակել Թեհրանում կայանալիք հանդիպման օրակարգից
Քաղաքական
12:40 23/10/2023
Տարածաշրջան

Իրանցի դիվանագետը մանրամասներ է հրապարակել Թեհրանում կայանալիք հանդիպման օրակարգից

Թեհրանում կայանալիք 3+3 հանդիպման օրակարգում տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդումն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին՝ անդրադառնալով երկուշաբթի օրը Թեհրանում կայանալիք 3+3 հանդիպմանը։

«Մեհր» գործակալության փոխանցմամբ, իրանցի դեսպանն ընդգծել է՝ մեզ շրջապատող հարցերը կարող են բանակցվել և լուծվել տարածաշրջանի երկրների համագործակցությամբ ու փոխգործակցությամբ, առանց արտաքին դերակատարների ներգրավման։

Հիշեցնենք, որ Թեհրանում  այսօր մեկնարկում է 3+3 ձևաչափով հանդիպումը, որին կմասնակցեն  տարածաշրջանի երկրներից Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի ԱԳ նախարարները։ Աբելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստասնը չի մասնակցի հանդիպմանը։

Հանդիպմանը կքննարկվեն հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրները, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը քաղաքական, տնտեսական, անվտանգության, տարանցման և էներգետիկ ոլորտներում։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ համաձայնել է հանդիպում անցկացնել 3+3 ձևաչափի շրջանակներում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկությամբ։

3+3 ֆորմատը ստեղծվել է՝ նպատակ ունենալով լուծել տարածաշրջանային խնդիրները՝  տարածաշրջանի երկրների ներառման և արևմտյան ու այլ երկրների բացառման միջոցով։ 3+3 առաջին հանդիպումը անցկացվել է Մոսկվայում անցյալ տարի՝ փոխարտգործնախարարների մակարդակով և առանց Վրաստանի ներկայության։


 

Placeholder
Իրանցի դիվանագետը մանրամասներ է հրապարակել Թեհրանում կայանալիք հանդիպման օրակարգից