Ալլա Պուգաչովան երեխաների հետ լքել է Իսրայելը
Մշակույթ
16:10 23/10/2023
Աշխարհ

Ալլա Պուգաչովան երեխաների հետ լքել է Իսրայելը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, երգչուհի Ալլա Պուգաչովան երեխաների ՝ Լիզայի և Հարիի հետ լքել է Իսրայելը։  Նրանք մեկնել են Կիպրոս, հայտնում է kp.ru-ն։

Ինչպես ասել են պրիմադոննայի շրջապատից,  նա օգտվել է Կիպրոսի անձնագրից։ Առաջիկա տարին երգչուհին և նրա երեխաները կապրեն այնտեղ։

Հոկտեմբերի 19-ին Պուգաչովայի ամուսինը՝ հումորիստ Մաքսիմ Գալկինը, որը ռուս-ուկրաինական պատերազմցի հետո ՌԴ-ում ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ,  հայտնել է, որ լքել է Իսրայելն ու ժամանել Կիպրոս։

2017 թվականին Ալլա Բորիսովնան Կիպրոսում վիլլա է գնել։ Անշարժ գույքի համար նա վճարել է  ավելի քան երկու միլիոն դոլար, ուստի ինքնաբերաբար ստացել է այդ երկրի քաղաքացիություն: Կիպրոսի անձնագրեր են ստացել նաև երկվորյակներ Լիզան և Հարիին։
 

Placeholder
Ալլա Պուգաչովան երեխաների հետ լքել է Իսրայելը