Վրաստանում ձերբակալել են իտալական մաֆիայի ղեկավարներից մեկին
Իրավունք
13:50 24/10/2023
Տարածաշրջան

Վրաստանում ձերբակալել են իտալական մաֆիայի ղեկավարներից մեկին

Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են իտալական մաֆիայի պարագլուխներից մեկին՝ Ջուզեպպե Սգանգային: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են վրացական ԶԼՄ-ները։

Մասնավորապես,  «Ռուսթավի 2» հեռուստաընկերության տվյալներով՝ 67-ամյա Գանգան 2020 թվականին հեռակա կարգով դատապարտվել է իր երկրում 11 տարվա ազատազրկման: Այդ ժամանակից ի վեր նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։

«Պիրվելի» հեռուստաընկերությունն էլ հայտնել է, որ իտալացի մաֆիոզի ձերբակալության մասին տեղեկությունը հաստատել է երկրի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն: Նրա խոսքով՝ հանցագործը Վրաստանում հանցակիցներ չի ունեցել։

Այս պահին ընթանում է արտահանձնման գործընթացը։

Placeholder
Վրաստանում ձերբակալել են իտալական մաֆիայի ղեկավարներից մեկին