Փառք Աստծո, Մակրոնը մեր հայ եղբայրն է, մեզ անտեր չի թողնի. Հարցում
Քաղաքական
17:50 24/10/2023
Հայաստան

Փառք Աստծո, Մակրոնը մեր հայ եղբայրն է, մեզ անտեր չի թողնի. Հարցում

Հարավային Կովկասում ո՞ւմ միջնորդությամբ կարող է կայուն խաղաղություն հաստատվել՝ Արևմուտքի՞, ՌԴ-ի՞, թե՞ տարածաշրջանի երկրների։ Panorama.am-ն այս հարց ուղղեց քաղաքացիներին։

«Արևմուտքն ա մենակ մեզ օգնում։ Պետք է մի քիչ մեղմ մեզ պահենք ռուսների հետ, որովհետև իրանցից են կախված գազը, լույսը, բայց նրանցից ոչ մի լավ բան չսպասենք»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Հարցման մասնակից մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ տարածաշրջանում, գոնե մոտ ապագայում, խաղաղաություն չի կարող հաստատվել, որովհետև Հայաստանի հարևանների ազգային-ռազմավարական շահերի մեջ, խաղաղություն կնքելու նպատակ չկա.
«Նրանք հետապնդում են միայն մեր երկիրը զավթելու նպատակը, և հայաթափել՝ ճիշտ այնպես, ինչպես արվեց Արցախում։ Մեծ մոլորություն է կարծել, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն հաստատել Հայաստանի հետ։ Իշխանական քարոզչությունն էլ միտումնավոր կերպով այդ պատրանքը ստեղծում է ժողովրդի մոտ՝ իբր թե այդ հնարավորությունը կա, մինչդեռ չկա»։

Մի քանիսն էլ այն համոզմանն էին, որ խաղաղություն կարող է հաստատվել և՛ ԱՄՆ-ի, և՛ ՌԴ-ի միջոցով։

«Երկուսի միջնորդությամբ՝ և՛ ԱՄՆ, և՛ ՌԴ։ Երկուսն էլ հզոր երկիր են, և կարող են այդ հարցը շատ արագ կարգավորել, բայց երևում է՝ չեն ցանկանում, իրենց պետք է էս վիճակը»։

«Արևմուտք, Ֆրանսիա և ԱՄՆ»։

«Անհատին այսօր ինչ-որ հարցում կարծիք հայտնելու համար շատ դժվար է, դրանք գլոբալ հարցեր են»։
«Ռուսաստանը միանշանակ չէ, Արևմուտքը միգուցե մի բան անի՝ օգնության կարգով»,-պատասխանեցին  հարցման այլ մասնակիցներ։

Placeholder
Փառք Աստծո, Մակրոնը մեր հայ եղբայրն է, մեզ անտեր չի թողնի. Հարցում