ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանի կողմից տրվել են հանձնարարականներ
Քաղաքական
12:29 24/10/2023
Հայաստան

ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանի կողմից տրվել են հանձնարարականներ

Հոկտեմբերի 23-ին ՀՀ երրորդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը։

Նիստին քննարկվել են Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի հանձնմամբ և Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողությունների հետևանքով երկրում ստեղծված սոցիալական ու քաղաքական վիճակը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին։

Իրականացվել է կատարված աշխատանքների վերլուծություն,  բացթողումների և թերացումների վերհանում, որոնց հետ կապված տրվել են հասցեական հանձարարականներ։
Նախագահ Սարգսյանի կողմից տրվել են հանձնարարականներ նաև  ներկուսակցական աշխատանքների կազմակերպման և իրագործման վերաբերյալ։

ՀՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են նաև Հայաստանում քաղբանտարկյալների, ինչպես նաև Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների խնդիրը միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում պահելուն ուղղված գործողությունները։

Placeholder