Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, երգչուհի Ալլա Պուգաչովան Իսրայելից իր ենթադրյալ հեռանալուց հետո կապի դուրս չի գալիս։
«Երկրպագուներն ու սյունակագիրները գրում են Պուգաչովայի բլոգում՝ փորձելով ավելի շատ մանրամասներ իմանալ: Նրա ընկերները զանգահարում են Ալլա Բրիսովնային, բայց նա չի վերցնում հեռախոսը: Չի արձագանքում հաղորդագրություններին: Երգչուհին բառացիորեն անհետացել է»,- գրում է kp.ru-ն։
Նշվում է, որ Պուգաչովան և իր երեխաները կարող են մեկնել Կիպրոս, որտեղ նա ունի 2,5 միլիոն եվրո արժողությամբ վիլլա։ Պուգաչովայի շրջապատի մարդիկ չեն բացառում, որ նա ու երեխաները հնարավոր է ԱՄՆ մեկնած լինեն։ Նա նաև օվկիանոսի ափին բնակարան ունի։
«Իհարկե, Պուգաչովան և երեխաները Իսրայելում չեն։ Բայց նաև տեղեկություն չկա, որ նրանք գտնվում են Կիպրոսում»,- ասել է աղբյուրը։
Պուգաչովան դեռ չի արձագանքում անգամ ընկերների հաղորդագրություններին։ Թերևս նա չի ցանկանում, որ իր իրական գտնվելու վայրը հանրությանը հայտնի դառնա:
Նախօրեին լրատվամիջոցները հայտնել էին, որ Ալլա Պուգաչովան դստեր՝ Լիզայի և որդու՝ Հարիի հետ Իսրայելից Կիպրոս է մեկնել։ Սակայն երգչուհու տնօրենը չի հաստատել այս տեղեկությունը։