Գազայի հիվանդանոցները հայտնվել են խավարի մեջ՝  Իսրայելի կողմից վառելիքի ներկրման արգելքի պատճառով
Աշխարհում
09:30 24/10/2023
Աշխարհ

Գազայի հիվանդանոցները հայտնվել են խավարի մեջ՝ Իսրայելի կողմից վառելիքի ներկրման արգելքի պատճառով

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումն Իսրայելին մեղադրել է մարդկության դեմ հանցագործության մեջ՝ հրեական պետության իշխանությունների կողմից Գազայի հատված վառելիք ներկրելու արգելքի պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Խմբավորումը հայտարարել է, որ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող ինդոնեզական հիվանդանոցը լրիվ խավարի մեջ է ընկել էլեկտրագեներատորների համար վառելիքի պակասի պատճառով:

ՀԱՄԱՍ-ը ՄԱԿ-ին, ինչպես նաև արաբական և մուսուլմանական երկրներին կոչ է արել շտապ միջոցներ ձեռնարկել՝ վառելիքը հիվանդանոցներ հասցնելու համար։ «Մենք նախազգուշացնում ենք վառելիքի ապահովման անփութության հետևանքների մասին, ինչը հավասարազոր է մահվան դատավճռի հիվանդանոցներում բոլոր հիվանդների և վիրավորների համար», - ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ:

Պաղեստինի ինքնավարության առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ անկլավում գտնվող շատ բժշկական հաստատություններ գործնականում ավերված են և գործում են գործում են ավելի քան 150% հզորությամբ:

Գերատեսչության տվյալներով ՝ Գազայի հատվածի 35 հիվանդանոցներից 10-ը չեն գործում։
 

Placeholder