Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածուն Նյու Հեմփշիրում հանրահավաքի ժամանակ շփոթել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Միջոցառման ժամանակ նա ասել է, որ Օրբանը «Թուրքիայի ամենաուժեղ առաջնորդն է»: Լուրը հայտնել է Politico-ն:
«Կա այդպիսի մարդ՝ Վիկտոր Օրբանը, երբևէ որևէ մեկը լսե՞լ է նրա մասին։ Նա, հավանաբար, աշխարհի ամենաուժեղ առաջնորդներից մեկն է: Նա Թուրքիայի առաջնորդն է»,-ասել է Թրամփը։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցումը հնարավոր է, եթե Դոնալդ Թրամփը վերադառնա Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին։
Նա նշել է, որ Թրամփի վերադարձը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին «միանշանակ ելք կլինի» ուկրաինական ճգնաժամից։ Հունգարացի քաղաքական գործչի խոսքով՝ Սպիտակ տան նախկին ղեկավարին «կարելի է քննադատել բազմաթիվ պատճառներով, սակայն նա վարել է վերջին տասնամյակների լավագույն արտաքին քաղաքականությունը»։