Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բաքվի դատարանում Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով այսօր խոսել են մի քանի «տուժողներ»։ Նրանցից մեկը՝ Թեյմուր Սալմանովը ցույց է տվել ոտքի սպին ու հայտարարել, որ ինքն անչափահաս է եղել, երբ Մեշալում ստացել է այդ վնասվածքը։

«Վագիֆն ամեն ինչ ժխտում է։ Եվ ինչպե՞ս չես ամաչում մեր աչքերին նայել»,-հայտարարել է ադրբեջանցին։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, դատախազը, դիմելով Խաչատրյանին, հարցրել է. «Մտածե՞լ եք Մեշալ գյուղի բնակիչներից ներողություն խնդրելու մասին»։
«Ներողություն եմ խնդրում ադրբեջանական ժողովրդից այդ դեպքերի համար, բայց ես այդ պահին այնտեղ չեմ եղել»,-ի պատասխան հայտարարել է Վագիֆ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է այս տարվա հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ ցեղասպանություն ու բռնի տեղահանում։ Նրան Ադրբեջանը մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում տեղի ունեցած «ցեղասպանության» իրականացման համար։ Ըստ Բաքվի, իբր գործով 59 տուժող կա։
Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում հայտարարել է՝ չի ընդունում մեղադրանքը, չի մասնակցել ադրբեջանցիների նկատմամբ որևէ հանցագործության։