Բարձրացվել է Converse Blitz-ի շրջանակում վարկավորման առավելագույն շեմը
Տնտեսություն
15:01 24/10/2023
Հայաստան

Բարձրացվել է Converse Blitz-ի շրջանակում վարկավորման առավելագույն շեմը

Կոնվերս Բանկը վերանայել է Converse Blitz վարկատեսակի պայմանները՝ ֆինանսավորման առավելագույն շեմ սահմանելով 100 մլն ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը՝ ԱՄՆ դոլար, Եվրո: Վարկավորման առավելագույն ժամկետը 60 ամիս է:

Բանկից մանրամասնում են՝ Բիզնեսի զարգացման ու ընդլայնման, ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով վարկավորման կարող են դիմել տնտեսության տարբեր ոլորտներում գործող իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը, եթե պետական գրանցում են ստացել առնվազն երեք ամիս առաջ:

Converse Blitz-ի շրջանակում վարկ տրամադրվում է առանց ֆինանսական վերլուծության, ինչի շնորհիվ նվազում է վարկավորման համար պահանջվող ժամանակահատվածը: Հայտի ուսումնասիրման վճար նախատեսված չէ:

Այլ մանրամասները՝ հղումով,  առցանց դիմելու համար սեղմել այստեղ , հեռախոսահամար՝ 010-511-211

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
 

Placeholder
Բարձրացվել է Converse Blitz-ի շրջանակում վարկավորման առավելագույն շեմը