Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հարավային Կոսվկասում չլուծվող խնդիր չկա։ «Իրնա» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ։
Նախագահ Ռայիսին ընդգծել է Թեհրանում կովկասյան համագործակցության խմբի ներուժը՝ խնդիրների և մարտահրավերների լուծման համար։ Նա հանդես է եկել տարածաշրջանային երկրների միջև մերձեցման և երկխոսության օգտին՝ որպես այս մարտահրավերների արդյունավետ լուծում:
Իրանը կարծում է, որ կովկասյան տարածաշրջանի երկրների միջև բանակցությունները ճանապարհ կհարթեն խնդիրների լուծման համար, իսկ օտարերկրացիների միջամտությունն ավելի կբարդացնի խնդիրները։
Ըստ աղբյուրի, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն արձագանքել է առանց արտաքին միջամտության միջտարածաշրջանային բանակցությունների միջոցով տարածաշրջանային խնդիրները լուծելու անհրաժեշտությանը՝ նշելով, որ Թեհրանում կովկասյան համագործակցության այդ հանդիպումը հյուրընկալելը ճանապարհ է հարթում տարածաշրջանային շահերին համապատասխան մարտահրավերների լուծման համար։
Ֆիդանը ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նշանակալի դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։
Հիշեցնենք, որ երեկ Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու հարևան և բարեկամ երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա: