Մակրոնը համերաշխության այցով ժամանել է Իսրայել
Քաղաքական
12:58 24/10/2023
Աշխարհ

Մակրոնը համերաշխության այցով ժամանել է Իսրայել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի առավոտյան համերաշխության այցով ժամանել է Իսրայել և արդեն հանդիպել է ՀԱՄԱՍ-ի կողմից տարված պատանդների ընտանիքների հետ, որոնց թվում կարող են լինել նաև Ֆրանսիայի քաղաքացիներ։ Այս մասին գրում է KAN ռադիոն։

«Հոկտեմբերի 7-ին մեր 30 հայրենակիցներ սպանվեցին, ևս ինը անհետ կորած են կամ պատանդ են պահվում: Այսօր Թել Ավիվում ես ազգի համերաշխությունն եմ հայտնել նրանց ընտանիքներին», - մեջբերել է ռադիոկայանը Ֆրանսիայի առաջնորդի խոսքերը։

Նախատեսվում է նաև, որ Մակրոնը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, նախագահ Իցհակ Հերցոգի հետ։

Հիշեցնենք, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը, որը սկսվել է հոկտեմբերի 7-ի առավոտյան՝ պաղեստինցի գրոհայինների կողմից իսրայելական տարածքների վրա հարձակմամբ, շարունակվում է։ Կան հազարավոր զոհեր։ 

Placeholder
Մակրոնը համերաշխության այցով ժամանել է Իսրայել