Անիմացիոն մշակութային քաղաքականությունը հաղթանակած առաջ է գնում. Վրեժ Քասունի
Մշակույթ
17:08 25/10/2023
Հայաստան

Անիմացիոն մշակութային քաղաքականությունը հաղթանակած առաջ է գնում. Վրեժ Քասունի

«Վեց-յոթ տարի առաջ միջազգային որևէ հարթակում հայկական անիմացիոն ֆիլմ չէր երևում, հիմա ամեն տարի տարբեր միջազգային հարթակներում մի քանի ֆիլմ է ներկայացվում։ Դա մեծ հաղթանակ է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին։

Նրա խոսքով, սա առհասարակ հենց կինոգործիչների, Հայաստանի անիմացիոն կինոարտադրության հաղթանակն է։

«Եթե մենք,  դժբախտաբար, հիմա ինչ-որ քաղաքական հարթակներում կորցնում ենք  կամ կորցրել ենք ինչ-որ բաներ, մշակութային քաղաքականությունում հաղթում ենք, անիմացիոն մշակութային քաղաքականությունն առավել ևս ավելի հաղթանակած առաջ է գնում»,- ասաց Քասունին։ 

Հայկական անիմացիային, նրա խոսքով, պակասում է դպրոցը, ռեժիսորները, գումարը, սակայն  փորձում են այդ բացը կամաց-կամաց լրացնել։

Մանրամասն՝ տեսանյութում։

Placeholder
Անիմացիոն մշակութային քաղաքականությունը հաղթանակած առաջ է գնում. Վրեժ Քասունի