ՆԳ նախարարն ԱԺ ամբիոնից ասաց Արցախ, ապա ուղղեց իրեն՝ Լեռնային Ղարաբաղ
Իրավունք
17:22 25/10/2023
Հայաստան

ՆԳ նախարարն ԱԺ ամբիոնից ասաց Արցախ, ապա ուղղեց իրեն՝ Լեռնային Ղարաբաղ

«Մենք տեղեկություններ ունենք, որ Արցախի Հանրապետությունից... հըըը... Լեռնային Ղարաբաղից  զենք-զինամթերք է  մուտք գործել Հայաստան»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Նա նշեց, որ ունեն դեպքեր, երբ մարդիկ բերում են, կամավոր հանձնում են.  «Մոտ երեք օրվա ընթացքում մոտ 4 միավոր ատրճանակ և 2 միավոր հարթափող զենք են բերել հանձնել ԼՂ բնակիչները»։

Վ.Ղազարյանն ասաց, որ ոստիկանապետի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ` բացատրական աշխատանքներ կատարելու և մարդկանց կոչ անելու՝  անօրինական զենքերը բերեն ու հանձնեն։

«Կոչ եմ անում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին բերեն ու կամավոր հանձնեն իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքը»,- նշեց նա։

Placeholder
ՆԳ նախարարն ԱԺ ամբիոնից ասաց Արցախ, ապա ուղղեց իրեն՝ Լեռնային Ղարաբաղ