Սեպտեմբերի 19-ից հետո ԿԽՄԿ աշխատակիցները մինչ այժմ օգնել են Արցախից Հայաստան տեղափոխել 220 աճյուն
Քաղաքական
18:05 26/10/2023
Հայաստան

Սեպտեմբերի 19-ից հետո ԿԽՄԿ աշխատակիցները մինչ այժմ օգնել են Արցախից Հայաստան տեղափոխել 220 աճյուն

«Զոհերին նույնականացնելն այս պահին մեծ մարտահրավեր է։ Մեր դատաբժշկական փորձագետները շարունակում են աշխատել՝ անցյալ ամիս վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի զոհերի աճյունների հետ արժանապատիվ վարվեցողություն երաշխավորելու համար»,- այս մասին հայտնում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան  գրասենյակից։ 

Նշվում է, որ սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սրացումից ի վեր ԿԽՄԿ աշխատակիցները մինչ այժմ օգնել են Հայաստան տեղափոխել 220 աճյուն, որոնց թվում են նաև սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերը։

 

 

Placeholder
Սեպտեմբերի 19-ից հետո ԿԽՄԿ աշխատակիցները մինչ այժմ օգնել են Արցախից Հայաստան տեղափոխել 220 աճյուն