Ռուբեն Վարդանյանի որդի. Հայրս 100 տոկոս պատրաստ էր նման սցենարի
Քաղաքական
17:48 26/10/2023
Հայաստան

Ռուբեն Վարդանյանի որդի. Հայրս 100 տոկոս պատրաստ էր նման սցենարի

Արցախի նախկին պետնախարար, Ադրբեջանի կողմից առևանգված ու Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի ավագ որսին՝ Դավիթը պատմել է, որ հոր առևանգման մասին իմացել են ԶԼՄ-ներից, տելագրամի ալիքներից։

«Մեզ համար դա շոկ էր, ժխտում։ Մենք հույս ունեինք, որ դրանք կեղծ լուրեր են։ Բայց հետո հասկացանք, որ պետք  է ինչ-որ բան անել, մի քանի ժամվա ընացքում մտածեցին, թե ինչ քայլեր են անհրաժեշտ հայրիկին ազատ արձակելու համար»,-ասում է  նա։

Հարցին, ի՞նչ եք կարծում Ռուբեն Վարդանյանն ինքը պատրա՞ստ էր նման սցենարին, որդին պատասխանել է՝ 100 տոկոս։ Նրա խոսքով, հայրը կայացրել է Արցախ մեկնելու բարդ որոշումը, վտանգի տակ է դրել իր կյանքը։

«Կարծում եմ, նման սցենար նա իր մտքում ունեցել է, որ նման հետևանքներ, ցավոք սրտի, կարող են լինել։ Նա խոսքի մարդ է, ասել է՝ մինչև վերջ կլինի ժողովրդի կողքին, այդպես էլ արել է»,-ասում է Դավիթը։
 

Placeholder
Ռուբեն Վարդանյանի որդի. Հայրս 100 տոկոս պատրաստ էր նման սցենարի