Թուրքիայի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև սահմանային անվտանգության քննարկում
Քաղաքական
18:13 26/10/2023
Տարածաշրջան

Թուրքիայի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև սահմանային անվտանգության քննարկում

Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Իգդիր քաղաքում  հանդիպում է տեղի ունեցել Իգդիրի նահանգապետ Էլջան Թուրանի գլխավորած Թուրքիայի և սահմանային հանձնակատար, գնդապետ Բեհմեն Բաբաևի գլխավորած Նախիիջևանի Ինքնավար Հանրապետության պատվիրակությունների միջև։

Ermenihaber-ի փոծանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են համատեղ սահմանների անվտանգությանը, ինչպես նաև այդ համատեքստում արդեն իսկ կատարված աշխատանքներին վերաբերող հարցեր:

Հանիդպման վերջում Բաբաևը Թուրանին է նվիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ նկարը: 

Placeholder