Իսրայելը դատապարտում է ՀԱՄԱՍ-ի պատվիրակության այցը Ռուսաստան
Քաղաքական
22:09 26/10/2023
Աշխարհ

Իսրայելը դատապարտում է ՀԱՄԱՍ-ի պատվիրակության այցը Ռուսաստան

Իսրայելը խստորեն դատապարտում է պաղեստինյան «Համաս» արմատական կազմակերպության ներկայացուցիչների այցը Մոսկվա և պահանջում է Ռուսաստանի իշխանություններից անհապաղ վտարել նրանց երկրից։ TASS-ը գրում է, որ այդ մասին ասվում է Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Իսրայելը ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին Մոսկվա հրավիրելը համարում է անարժանապատիվ քայլ, որը ճնապարհ է հարթում ահաբեկչությանը և օրինականացնում ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների վայրագությունները: Մենք կոչ ենք անում Ռուսաստանի կառավարությանը անհապաղ արտաքսել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին»,-ասվում է Իսրայելի ԱԳՆ-ում:

Ըստ Իսրայելի ԱԳՆ-ի՝ «Համասը ահաբեկչական կազմակերպություն է, որն ավելի վատն է, քան ԻՊ»-ն («Իսլամական պետություն»):

Placeholder