Լոնդոնի թանգարաններից մեկում էկոակտիվիստները նարնջագույն օսլա են ցողել դինոզավրի կմախքի վրա
Աշխարհում
20:23 26/10/2023
Աշխարհ

Լոնդոնի թանգարաններից մեկում էկոակտիվիստները նարնջագույն օսլա են ցողել դինոզավրի կմախքի վրա

«Just Stop Oil»-ի բնապահպան ակտիվիստները նարնջագույն եգիպտացորենի օսլան ցողել են Լոնդոնի Բնական պատմության թանգարանում դինոզավրի կմախքի հսկայական կրկնօրինակի վրա՝ ի նշան նավթի և գազի զարգացման դեմ բողոքի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին ասվում է  շարժման հայտարարությունում։

«Երկու բուժաշխատող Լոնդոնի Բնական պատմության թանգարանում դինոզավր են նկարել: Նրանք կառավարությունից պահանջում են դադարեցնել նավթի և գազի բոլոր նոր նախագծերը Մեծ Բրիտանիայում»,- ասվում է շարժման կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:

X սոցիալական ցանցում բնապահպան ակտիվիստների էջում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես երկու տղամարդ կանգնած կմախքի տակ և սկսում են նարնջագույն փոշի ցողել տարայից։ Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ ցողված նյութը նարնջագույն եգիպտացորենի օսլա է և պարզաբանվում է, որ տիտանոզավրի կմախքը վերարտադրություն է։

Դրանից հետո ցուցարարները պարզել են պաստառ՝ հանուն մարդու առողջության դադարեցնել հանածո վառելիքի արդյունահանումը և սկսել են սպասել իրավապահների ժամանմանը։ Ավելի ուշ Լոնդոնի ոստիկանությունը հայտարարել է բնապահպան ակտիվիստների ձերբակալության մասին։

Բողոքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բրիտանացի առաջատար մանկաբույժ Կամիլա Քինգդոնը խոսել է երեխաների առողջության և բարեկեցության համար կլիմայի փոփոխության մեծ ռիսկերի մասին:

Placeholder