Կոնգրեսը կոչ է արել ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր ներկայացուցիչներին
Քաղաքական
19:48 26/10/2023
Աշխարհ

Կոնգրեսը կոչ է արել ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր ներկայացուցիչներին

Եվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը հրատապ քննարկում է անցկացրել Արցախի վերաբերյալ և ընդունել հռչակագիր: Այդ մասին տեղեկանում ենք թվիթերյան(X) գրառումից։

Կոնգրեսը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները և ափսոսանք հայտնել հումանիտար հետևանքների կապակցությամբ․

«Կոնգրեսը կոչ է արել ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր ներկայացուցիչներին, ողջունել է Հայաստանի ջանքերը», - ասված է հաղորդագրության մեջ:

Placeholder