ԵՄ-ն հետ է մնում Կիևին 1 մլն արկի մատակարարման ժամանակացույցից
Քաղաքական
08:53 26/10/2023
Աշխարհ

ԵՄ-ն հետ է մնում Կիևին 1 մլն արկի մատակարարման ժամանակացույցից

ԵՄ-ն հետ է մնում մարտ ամսին Ուկրաինային մեկ միլիոն հրետանային արկ տրամադրելու ծրագրերից, հայտնում է «Bloomberg» գործակալությունը ՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Ըստ գործակալության՝ պլանը կատարվել է մոտ 30 տոկոսով։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել էր՝  վստահ է, որ Եվրամիությունը խոստացված զինամթերքն Ուկրաինային կմատակարարի մինչև 2024 թվականի փետրվար:

ԵՄ արտաքին գործերի և պաշտպանության նախարարները քաղաքական մակարդակով համաձայնեցրել էին մի ծրագիր, որը նախատեսում է մինչև 2024 թվականի մարտն Ուկրաինային 1 միլիոն զինամթերք մատակարարել, ինչպես նաև համատեղ գնումներ և արտադրություն կազմակերպել՝ սեփական պաշարները համալրելու և միջնաժամկետ հեռանկարում Ուկրաինային մատակարարումները շարունակելու համար:
 

Placeholder
ԵՄ-ն հետ է մնում Կիևին 1 մլն արկի մատակարարման ժամանակացույցից