«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ անհամաձայնություն կա Փաշինյանի հակառուսական քաղաքականության հետ
Օրվա մամուլ
09:01 27/10/2023
Հայաստան

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ անհամաձայնություն կա Փաշինյանի հակառուսական քաղաքականության հետ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում խոր, բայց դեռ լուռ անհամաձայնություն կա Նիկոլ Փաշինյանի հակառուսական քաղաքականության հետ: Միմյանց հետ խոսակցություններում քննադատում են Փաշինյանի և նրա հակառուսական թիմին, բայց դեռ որևէ բան բարձրաձայն չեն ասում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ վարչության վերջին նիստին Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ակտիվորեն հակառուսականության թեզ առաջ քաշել ու հանրությանը «վախեցնել», թե նախկինները ուզում են Ռուսաստանի օգնությամբ իշխանության վերադառնալ:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը գծագրել է, որ հանրությանը պետք է բացատրել՝ Ռուսաստանի Դաշնությունը ուզում է Հայաստանում իշխանության բերել նախկիններին, իսկ եվրոպական, ամերիկյան ուժերի հետ զրույցներում ՔՊ պաշտոնյաները հստակ մեսիջներ են տալիս, թե պետք է աջակցել Նիկոլ Փաշինյանին, քանի որ հակառակ դեպքում Հայաստանը կունենա նոր իշխանություն, որը կտանի երկիրը դեպի ռուսական դաշտ: Ահա այսպես «նախկին թալանչիների» թեման ռեբրենդինգ է արվել, և խոսվում է այն մասին, որ նախկինները և ռուսական ուժերը ուզում են Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարությունը խլել:

Քանի որ Արցախի Հանրապետության ընկնելուց հետո Հայաստանում հակառուսական տրամադրությունները շատ են խորացել, պետք է նկատել, որ Փաշինյանի հերթական թեզը կարող է աշխատել: Այլ հարց է, որ հակառուսականության հետևողական խորացումը կարող է ճեղքում մտցնել նաև հենց ՔՊ թիմում, որովհետև մեզ այդպիսի ահազանգեր հնչեցնում են հենց ՔՊ-ականները, ընդ որում՝ ոչ շարքային»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder