Պետդեպի խոսնակ. Մենք շարունակում ենք մտածել, որ երկու կողմերը կհասնեն խաղաղության համաձայնագրին
Քաղաքական
10:04 27/10/2023
Հայաստան

Պետդեպի խոսնակ. Մենք շարունակում ենք մտածել, որ երկու կողմերը կհասնեն խաղաղության համաձայնագրին

«Մենք շարունակում ենք մտածել, որ խաղաղությունը բխում է երկու կողմերի շահերից, դա բխում է տարածաշրջանի շահերից, դա բխում է աշխարհի շահերից»,-հայտարարել է Պետդեպւ խոսնակ Մեթյու Միլլերը՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով այն հարցին, որ արդեն երկրորդ անգամ Եվրոպայում չի կայանում Փաշինյան-Ալիև հանդիպումը։

Լրագրողը պետդեպի խոսնակից լրագրողը հետաքրքրվել է՝  հաշվի առնելով վերջին զարգացումները, նաև այն, որ պատկերում կա Իրանը, կա՞ արդյոք հույս Վաշինգտոնի կողմից աջակցվող խաղաղ գործընթացի հետ կապված: Արդյո՞ք դա հեռավոր երազ է այս պահին, թե՞...

«Մենք շարունակում ենք մտածել, որ այդ երկու կողմերը կհասնեն խաղաղության համաձայնագրին, և մենք կշարունակենք առաջ մղել այն»,-ասել է Միլլերը։

Placeholder