Ստեփանակերտը տեսնելով՝ Միյատովիչը ցնցվել է
Քաղաքական
11:19 27/10/2023
Տարածաշրջան

Ստեփանակերտը տեսնելով՝ Միյատովիչը ցնցվել է

Ադրբեջանը պետք է երաշխավորի տարածաշրջանում մնացած էթնիկ հայերի և Հայաստան մեկնածների իրավունքները, ներառյալ՝ ապահով և արժանապատիվ իրենց տները վերադառնալու իրավունքը։ ԵԽ տարածած հայտարարության համաձայն, հայտարարել է է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն Ադրբեջանում ունեցած հանդիպումների ժամանակ։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն,  Ադրբեջանի իշխանությունները հանձնակատարին տեղեկացրել են Ղարաբաղի տարածաշրջանի և այնտեղ ապրող մարդկանց վերաինտեգրման համար պետության ձեռնարկած միջոցառումների մասին։

Դունյա Միյատովիչն այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ։ Սա տասնամյակների ընթացքում առաջին դեպքն է, երբ մարդու իրավունքների նման առաքելություն այցելում է տարածաշրջամ, չնայած այցի շրջանակն Ադրբեջանի իշխանությունները սահմանափակել են՝ հիմնավորելով անվտանգության նկատառումներով։ Հանձնակատարը եղել է Վարանդայում, Շուշիում, Ստեփանակերտում, Իվանյանում, Ակնայում։

«Նա ցնցվել է՝ տեսնելով, որ Ստեփանակերտ քաղաքն ամբողջությամբ դատարկ է սեպտեմբերին բնակչության հեռանալուց հետո։ Նրան տեղեկացրել են, որ մի քանի հայեր են մնացել։ Նա խոսել է ապաստարանում գտնվող մի քանի մարդկանց հետ։ Ակնայում (Աղդամ) ու Վարանդայում (Ֆիզուլի) հանձնակատարը տեսել է ավերված գյուղեր ու քաղաքներ»,-ասված է  հայտարարության մեջ։

Placeholder
Ստեփանակերտը տեսնելով՝ Միյատովիչը ցնցվել է