Բաբայան. ՔԿ-ն շարունակում է ձերբակալել սեպտեմբերի 19-ի հանրահավաքին մասնակցած երիտասարդներին, առավելապես արցախցիներին
Իրավունք
16:47 28/10/2023
Հայաստան

Բաբայան. ՔԿ-ն շարունակում է ձերբակալել սեպտեմբերի 19-ի հանրահավաքին մասնակցած երիտասարդներին, առավելապես արցախցիներին

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.

«Քննչական կոմիտեն շարունակում է ձերբակալել սեպտեմբերի 19-ի հանրահավաքին մասնակցած երիտասարդներին: Ձերբակալում են առավելապես արցախցիներին, 17-ից 20 տարեկան երիտասարդների:

Քննչականը ԱԱԾ-ից ստանալով տեսանյութերում երևացող երիտասարդների նույնականացման տվյալները՝ միջնորդություններ է ներկայացնում դատախազին քրեական հետապնդում հարուցելու համար: Դատախազն էլ սովորական դահիճի նման առանց վարանելու անմիջապես հարուցում է քրեական հետապնդումը, որից անմիջապես հետո էլ քննիչը ձերբակալման որոշումներ է կայացնում: Այս պրոցեսն իրականացվում է ավտոմատացված ռեժիմով, առանց մտածելու համար նախատեսված օրգանն օգտագործելու: Իսկական դահիճների հավաքածու իրավապահ համակարգ է գործում:

Միայն այն հանգամանքը, որ քննիչն առանց հրավիրելու մեղադրյալներին, առանց նրանց մասին որևէ տվյալ ստանալու՝ կալանքի ներկայացնելու համար կայացնում է ձերբակալման որոշում ամբողջությամբ բավարար է կալանքի միջնորդությունը մերժելու համար:

Դատավորներին կոչ եմ անում չվախենալ իրենց իրական առաքելությունն իրականացնելուց, չմոռանալ, որ իրենք պետք է լինեն անկախ և անկողմնակալ, պարտավոր են լինել դատավոր»։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել է 4 արցախցիների ձերբակալության մասին, որոնցից մեկն անչափահաս է։ Նրանք ձերբակալվել են զանգվծային անկարագություներին մասնակցելու մեղադրանքով։ 

 

Placeholder
Բաբայան. ՔԿ-ն շարունակում է ձերբակալել սեպտեմբերի 19-ի հանրահավաքին մասնակցած երիտասարդներին, առավելապես արցախցիներին